ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փորձել են պայթեցնել Ֆրանսիայի դեսպանատունը

Փորձել են պայթեցնել Ֆրանսիայի դեսպանատունը
23.04.2013 | 13:55

Լիբիայի մայրաքաղաքում՝ ֆրանսիական դեսպանատան մոտ, պայթյուն է տեղի ունեցել։ Վիրավորվել է դեսպանատան պահակախմբի 2 աշխատակից, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Շենքին պատճառվել է էական վնաս։ Դեպքը գրանցվել է տեղի ժամանակով 7.00-ին։ Նախնական տվյալներով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է դեսպանատան ընդունարանը, մեծ վնաս է հասցվել հարևան 2 շենքերին։ 200 մ շառավղով բոլոր շենքերի ապակիները կոտրվել են։

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ