ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ
19.04.2013 | 13:18

Ամերիկյան ՈՒեստ քաղաքում, (Տեխասի նահանգ), ուր տեղի ունեցավ պայթյուն պարարտանյութերի արտադրության գործարանում, փրկարարները շարունակում են հետազոտել ավերակները և փլատակների տակից դուրս բերել կենդանի մնացած մարդկանց:

Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս երկար կշարունակվեն, քանզի քանդվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ դպրոցի և տարեցների համար նախատեսված հայստատության շենքը: Վնասվել է ավելի քան հարյուր տուն:
Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 18-ի գիշերը: Ամենասկզբում ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ զոհերի թիվը կարող է հասնել 70-ի: Ոստիկանությունում առայժմ հաստատել են 9 մարդու զոհվելու փաստը՝ 6 հրշեջի, երկու բժշկի և մեկ ոստիկանի: Վիրավորվել է մոտ 200 մարդ, տեխասյան հիվանդանոցներ տեղափոխվել արդեն 160-ը:
«Տեղական Կարմիր խաչի տվյալներով, պայթյունի հետևանքով 60-75 մարդ մնացել է առանց տանիքի»,- հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պայթյուն առաջացնող հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: Ոստիկանությունն ուսումնասիում է բոլոր տարբերակները, առաջին հերթին՝ տեխնոլոգիական պրոցեսների խախտումը: Դեռևս 2006 թվականին, տեղի բնակչության բողոքի հիման վրա, գործարանում ստուգումներ էր անցկացրել շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունը, քանի որ տարածվում էր ամոնիակի ուժեղ հոտ: Չի բացառվում հրաձգության տարբերակը:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ