ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին

Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին
14.04.2013 | 14:35

Ապրիլի 11-ին Մադրիդում Իսպանիայի խորհրդարանը կազմակերպել էր «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» կոնֆերանս, որին Հայաստանի խորհրդարանից մասնակցում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Կոնֆերանսին մասնակցում էին Իսպանիայի թագավորության երկպալատ խորհրդարանի սենատորներ, կոնգրեսմեններ, դիվանագետներ, դեսպաններ, գործարարներ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս-Ալոնսո Լեդոն կոնֆերանսն անվանեց փայլուն առիթ իսպանացի օրենսդիրների համար` բարեկամ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ համակրանքն արտահայտելու համար: Նա անդրադարձավ պատմական կապերին` սկսած 14-րդ դարում Կիլիկիայի Լևոն 5-րդ թագավորին Իսպանիայում ապաստան տալու և երեք քաղաքներ շնորհելուց, մինչև Հայաստանի խորհրդայնացումից հետո Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելը` որպես բաժանիր, որ տիրես սկզբունքի օրինակ: ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության ղեկավար Խոսե Մարիա Բենյետոն նշեց, որ Իսպանիան պատրաստ է աջակցել ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Նա գտնում է, որ պետք է խորացնել քաղաքական երկխոսությունը, նպաստել հայ-իսպանական գործարար կապերի ընդլայնմանը` Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչություն բացելով: Սենատում ելույթ է ունեցել ճանաչված գրող ու լրագրող, հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Խոսե Անտոնիո Գուերիան:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ