ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են

ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են
13.04.2013 | 18:11

Միջազգային արժութային հիմնադրամը համաձայնել է ճանաչել Սոմալիի կառավարությանը, որի հետ չի համագործակցում արդեն 22 տարի։ Այդ մասին երեկ հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ ՄԱՀ-ն ընդգծել է, որ ներկա պահին չի կարող դրամական միջոցներ հատկացնել Սոմալիին, քանի որ վերջինս այս կազմակերպությունն ունի շուրջ 352 միլիոն դոլարի պարտք։ Նշենք, որ Սոմալին ՄԱՀ-ի անդամ է 1962 թվականից, սակայն քաղաքացիական պատերազմի պատճառով հիմնադրամը չի համագործակցել այս երկրի և ոչ մի կառավարության հետ։

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ