ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է

Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է
09.04.2013 | 11:37

Չեռնոգորիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատեղամասերի փակումից մեկ օր հետո միայն հրապարակեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին տեղեկություններ։ Ըստ այդ տվյալների՝ 51,2 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը։ Նրա մրցակից Միոդրագ Լեկիչը նշել է, որ վիճարկելու է ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Վույանովիչն իր նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել է Չեռնոգորիայի անդամակցում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ