ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ

Պայթյուն Իրաքում անցկացվող հանրահավաքում. կա 22 զոհ
07.04.2013 | 14:07

Իրաքի արևելքում գտնվող Բաակուբա քաղաքում անհայտ մարդիկ հարձակվել են նախընտրական հանրահավաքի մասնակիցների վրա։ Ավելի քան 22 մարդ է մահացել, 50-ը վիրավորվել են։
Ցուցարարների խմբի վրա նախ պայթուցիկ են նետել, ապա մի քանի վայրկյան անց հանրահավաքի մասնակիցների շարքերում իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ծայրահեղականներն արդեն իսկ գնդակահարել են ավելի քան 11 թեկնածուների, ովքեր որոշել էին մասնակցել տեղի ընտրություններին։ Այդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2 շաբաթ անց։ Երկրի 2 շրջաններում, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ վերջիններս արհեստականորեն ձգձգում են ընտրությունների անցկացումը՝ խուսափելով իրենց մրցակիցների հաղթանակից։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ