ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չեռնոգորիայում նախագահ կընտրեն

Չեռնոգորիայում նախագահ կընտրեն
06.04.2013 | 13:18

Այսօր Չեռնոգորիայում լռության օր է։ Վաղն այս երկրի բնակիչները կմասնակցեն նախագահական ընտրությունների։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։
Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները վկայում են, որ գործող նախագահը վստահորեն առաջ է իր մրցակցից, թեև վերջիններս նախագահին մեղադրում են ոչ ինքնուրույնության մեջ և պնդում, որ նա ամեն հարցում հետևում է վարչապետի խոսքին։
Սրանք Չեռնոգորիայում երկրորդ ընտրություններն են 2006թ. անկախություն ձեռք բերելուց հետո։

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ