ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է ԿԺԴՀ-ին տիեզերքից

ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է ԿԺԴՀ-ին տիեզերքից
05.04.2013 | 11:41

Միջուկային ռեակտորի աշխատանքի վերականգնման մասին ԿԺԴՀ-ի իշխանությունների հայտարարությունները խիստ մտահոգում են ՄԱԳԱՏԷ-ին։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հետևում է իրավիճակին տիեզերքից։ Այստեղից արված լուսանկարները հստակ պատկերացում կտան՝ արդյոք մեծացել է ռեակտորի շրջանում ակտիվությունը։ «ԿԺԴՀ-ի հայտարարությունները ոչ մեկին չեն զվարճացնում։ ՄԱԳԱՏԷ-ի անդամները կոչ են անում այդ երկրին վերականգնել երաշխիքների ռեժիմը և թույլ տալ մասնագետներին մուտք գործել ռեակտորի տարածք։ Միջուկային զենքը խաղալիք չէ, և նրանով խաղալ չի կարելի»,- «Իտառ Տասս»-ի թղթակցին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ին մոտ կանգնած աղբյուրը։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ