Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իրանը շարունակելու է աջակցել Ասադին

Իրանը շարունակելու է աջակցել Ասադին
02.04.2013 | 11:58

Իրանը հետագայում նույնպես շարունակելու է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա իրականացրած քաղաքական բարեփոխումները։ Այդ մասին երեկ Կահիրեում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Իրանն այսօր փորձում է լիցքաթափել Սիրիայի լարված իրավիճակը, որպեսզի այնտեղ անցկացվեն նախանշված ընտրությունները։ Մենք աջակցելու ենք գործող ռեժիմին և նրա բարեփոխումները։ Սիրիացի ժողովուրդը միակն է, որ պետք է որոշի իր ճակատագիրը գործող իշխանությունների և անզեն ընդդիմության միջև բանակցությունների միջոցով»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ իր երկիրը երբեք թույլ չի տա սիրիական ընդդիմությանը գրավել ՄԱԿ-ում պաշտոնական Դամասկոսի տեղը։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ