ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էվանսը հեռագրում է

Էվանսը հեռագրում է
02.04.2013 | 11:29

2006թ. «Ժառանգություն» կուսակցության անդամները տեղեկացրին ԱՄՆ դեսպանատանը, որ կուսակցությունը ենթարկվում է հետապնդման: 2006թ. օգոստոսի 8-ով թվագրված գաղտնի հեռագրի մեջ Էվանսն ասում է, որ իր գրասենյակը չի բացառում, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա գրոհների հետեւում կանգնած է նախագահ Քոչարյանը: Շարունակելով՝ դեսպանը վկայաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամների պնդումը, թե հալածանքը սկսվեց, երբ 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ խիստ քննադատության ենթարկեց Քոչարյանին: Անդրադառնալով Հովհաննիսյանի Քոչարյանին ուղղված նամակին, որը ներառում էր 21 կետից բաղկացած հարցաշար, Էվանսը գրում է. «Հովհաննիսյանը քաջալերվել էր 2006թ. մայիսին «Գելլափի» անցկացրած հարցումների անսպասելի արդյունքներով… նա Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն էր՝ 74 տոկոս դրական վարկանիշով»:
Մեկ այլ հեռագրի մեջ Էվանսը՝ հիմնվելով լրատվական դաշտի լուրերի վրա, հաղորդում է, թե ինչպես է նախագահի գրասենյակը շրջանառության մեջ դրել քաղաքական գործիչների սեւ ցուցակ, որում նաեւ Հովհաննիսյանն էր ընդգրկված, ովքեր չեն կարող հանդես գալ հեռուստատեսությամբ: ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հաջորդող հեռագրով հաստատում է այս պնդումը եւ մտահոգություն հայտնում 2007 թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդարության վերաբերյալ: Մինչեւ 2007թ. մարտը՝ ընտրություններին ընդառաջ, ըստ Գոդֆրիի, իրավիճակը բարելավվում է, եւ ընդդիմադիր գործիչները, ինչպիսին Հովհաննիսյանն է, սկսում են հանդես գալ հեռուստատեսային հարցազրույցներում:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ