ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բրայզան եղել և մնում է Բրայզա

Բրայզան եղել և մնում է Բրայզա
31.03.2013 | 18:10

Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի 2006-ին տված խորհուրդները: ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն այն ժամանակվա ԱԳ նախարար Գելա Բեխուաշվիլուն գրել է իր և Բրայզայի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել 2006-ի հունիսի 1-ին. «Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Բարեկամների խումբը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել զգացմունքային ու առճակատային բանաձև Ռուսաստանի խաղաղապահների ուժերի Աբխազիա մտնելու վերաբերյալ: Դա կվնասի ոչ միայն Աբխազիայի հակամարտության կարգավոման հեռանկարներին, այլ նաև բացասաբար կանդրադառնա եվրոպական երկրների որոշոման վրա՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսություն ծավալող երկրների ցանկում Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Ըստ Բրայզայի, լավ կլինի, եթե բանաձևում ուշադրությունը սրվի Գալիի շրջանի վրա, այնտեղ միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու անհրաժեշտության վրա: Ըստ Բրայզայի, հանրության ու բարեկամների խմբի ակտիվությունը հենց դրա արդյունքն է: Վրաստանը պետք է շանս տա Բարեկամների խմբին քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՄԱԿ միջոցով»:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ