ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բերեզովսկու նամակը Պուտինին

Բերեզովսկու նամակը Պուտինին
30.03.2013 | 22:54

Ինտերնետում հայտնվել է նամակը, որ Բորիս Բերեզովսկին մահից երկու ամիս առաջ իբր գրել է Վլադիմիր Պուտինին: Շատերը նամակը համարում են Կրեմլի հերթական գովազդային քայլը: Պատմությունը սկսվեց Բորիս Բերեզովսկու մահվան օրը, երբ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մահից որոշ ժամանակ առաջ Բերեզովսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին և թողություն խնդրել իր գործած մեղքերի համար` ցանկանալով վերադառնալ Ռուսաստան: Որևէ ապացույց Պեսկովը չի ներկայացրել և նրա հայտարարությունը կասկածների տեղիք է տվել, առավելևս, որ մահից մեկ տարի առաջ Facebook –ի իր էջում Բերեզովսկին հրապարակել է բոլորովին այլ մեղայական նամակ` նա թողություն էր խնդրում ոչ թե Պուտինից, այլ հայրենակիցներից էր ներում հայցում, որ իշխանության է բերել Պուտինին: Բերեզովսկին ներում էր խնդրում ագահության համար, խոսքի ոտնահարված ազատության համար և Պուտինի համար. «Ես զղջում եմ և ներում եմ խնդրում, որ իշխանության բերեցի Վլադիմիր Պուտինին: Ես պարտավոր էի, բայց չկարողացա ժամանակին նրա մեջ տեսնել ագահ բռնակալին ու բռնապետին, մարդու, որ ոտնահարում է ազատությունը և կասեցրել է Ռուսաստանի զարգացումը: Մեզնից շատերն այն ժամանակ չճանաչեցին նրան, բայց դա ինձ չի արդարացնում: Ներեք ինձ: Ռուսաստանի առաջ ուրիշ մեղք ես չեմ գործել»: Դմիտրի Պեսկովի հայտարարությունից որոշ ժամանակ անց Բերեզովսկու նամակը Պուտինին հրապարակվեց Կենդանի մատյանի dr-ionych օգտատիրոջ բլոգում` բացատրությամբ. «Մի հարցրեք, թե ինչպես է այս նամակն իմ ձեռքն ընկել: Մի հարցրեք գինը: Դժվար ու շատ թանկ»:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ