12.04.2013|
00:39
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ԲՀԿ «ոխերիմ բարեկամների» տանդեմում միշտ էլ գործել է պայմանավորվածությունների սանդղակը, ավելին` Գագիկ Ծառուկյանին անչափ մոտ կանգնածները պնդում են, թե Ծառուկյանի` նախագահական ընտրություններում թեկնածությունը չդնելը նույն պայմանավորվածությունների շարքում էր, ընդ որում` բավականին վաղ կայացված, նույն շարքում էր նաև Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային ԲՀԿ մասնակցության-չմասնակցության քվոտաների խնդիրը, այնուհանդերձ, ՀՀԿ մեր աղբյուրներն էլ իրենց հերթին պնդում են, որ ավագանու ընտրություններում «ներում-բեկում» չի լինելու ԲՀԿ-ի հարցում. պայքարելու են ԲՀԿ-ի դեմ` ակն ընդ ական, ատամն ընդ ատաման. ոչ մի բառ, ստորակետ անպատասխան չի մնալու։