ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Աբդուլա Գյուլը` Թուրքիայի վերջին նախագահ

Աբդուլա Գյուլը` Թուրքիայի վերջին նախագահ
19.06.2012 | 13:17

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջարկած լրացումները «Նախագահական ընտրությունների մասին» օրենքում, որոնք արգելք էին նախատեսում նախագահի վերընտրությանը: Սահմանադրական դատարանը նախագահ Աբդուլա Գյուլի լիազորությունների ժամկետ է սահմանել 7 տարին` վերընտրվելու իրավունքով: Գյուլը կլինի յոթ տարվա նախագահական լիազորություններով վերջին նախագահը, հաջորդը կնախագահի 5 տարի, ինչպես ընդունվել է հանրաքվեով, կընտրվի համաժողովրդական ընտրությամբ, այլ ոչ թե խորհրդարանում, ինչպես իր նախորդները:

Աբդուլա Գյուլը 7 տարի ժամկետով նախագահ է ընտրվել 2007-ի օգոստոսին: 2007-ի հոկտեմբերի 21-ին հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով նախագահության ժամկետը երկու տարով կրճատվել է, փոխարենը տրվել է վերընտրվելու իրավունք: Խորհրդարանի գործունեության ժամկետ է սահմանվել 4 տարին: Հանրաքվեին հաջորդած տարիներին Թուրքիայում քննարկվում էր` գործող Աբդուլա Գյուլը նախագահելու է 7 տարի՞` առանց վերընտրվելու իրավունքի, թե՞ 5 տարի` վերընտրվելու իրավունքով:

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ