-
17.04.2018|
16:36
Այսօր ժամը 12:30-ի դրությամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ վարչական իրավախախտում կատարելու համար բերվել են 59 քաղաքացիներ` հայտնեցին Ոստիկանությունից:
-
17.04.2018|
13:18
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «նման իրավիճակում» լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել Երևանում անցկացվող բողոքի ցույցը:
-
17.04.2018|
12:55
Փաստաբանների պալատը հայտարարել է. «Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
-
17.04.2018|
12:49
Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:
-
17.04.2018|
12:46
Բի-Բի-Սի-ին բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները:
-
17.04.2018|
12:43
Ոստիկանության ծառայողները բացեցին Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկը։ Այնտեղից հեռացվեցին նստարաններն ու աղբամանները, տարածքը մաքրվեց ջրցանով:
-
17.04.2018|
12:21
Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ նախագահ ու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի տան մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնց ներսում ոստիկաններ են։
-
17.04.2018|
12:18
Ոստիկանությունը պահանջել է Երևանում անցկացվող ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:
-
16.04.2018|
12:02
Երևանի Բաղրամյան պողոտա, որի երթևեկությունը Մոսկովյան փողոցի կողմից արգելափակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցարարների կողմից, ժամանեցին ոստիկաններ:
-
16.04.2018|
12:00
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը: