05.03.2013|
14:50
«Վերևներում ճչում են` եղեք խոհեմ, համագործակցության ձեռք ենք մեկնում: Ներքևներում ասում են «լժոտ ցար, սամազվանեց, բունտավշիկ»: Դեմոկրատիայի ինստիտուտը` ԿԸՀ-ն, ոչ թե ժողովրդավարության պահապան է, այլ կառափնարան, պղծարան: Եվ սա` հինգ ընտրություններ շարունակ: Ներքևից իշխանափոխություն առանց քաղաքական կատակլիզմների անհնարին է: Ես կանգնած եմ նեյտրալ դիրքում. ո´չ Րաֆֆիի, ո´չ էլ Ազատիչի զինանոցով ու գաղափարներով գայթակղված չեմ: Ով էլ լինի իշխանության, եթե նոր գաղափարների շքախումբ չբերի` տնտեսական նոր քաղաքականության հայացեկարգ ձևավորելու համար, անկարող է: Այսօր կարևոր է, թե ով կլինի մեր Ստոլիպինը»: