04.04.2013|
16:57
Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ չկան, սակայն, ինչպես բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱԶՅԱՆՆ է փաստում, մասնագետներին դիմող կին այցելուների թիվը կրկնակի աճել է: «Նրանց մոտ 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը` ամուսնական զույգեր, իսկ 50 տոկոսը` տղամարդիկ: Կանանց գրեթե հիսուն տոկոսը դիմում է օրգազմի խնդրով, որը մասնագիտական տերմինաբանությամբ «անօրգազմիա» է կոչվում: Դա կնոջ օրգազմի մշտական կամ պարբերաբար բացակայությունն է, իսկ պատճառները շատ են, օրինակ` հակասեքսուալ դաստիարակություն, ասել է թե` սեռական սխալ դաստիարակություն, որի արդյունքսւմ սխալ պատկերացում է ձևավորվում սեռական կյանքի և սեռական հարաբերությունների վերաբերյալ»,-բացատրեց սեքսապաթոլոգը: