Հերթական «փորձագետի» «փորձագիտական եզրակացությունը» կարդացի` «Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, ճանապարհ չենք ունենում դեպի Սյունիք, Իրան», «Սոֆուլու» /Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը տալիս ենք, ճանապարհ չենք ունենում դեպի Վրաստան»:
Հիշու՞մ եք այս թիվը։
Դա այն գումարն էր, որ Լուկաշենկո անունով անասունը փորձում էր առաջարկել Հայաստանին Ադրբեջանի հինգ շրջանների հանձնման դիմաց։ Իբրև թե գաղտնազերծված այդ զրույցի ընթացքում հնչած թիվը նորից սկսել է պտտվել ՀՀ քաղաքական, տնտեսական կյանքում, բայց այս անգամ այն հուսահատ բռնի գաղթի փողն է։
ՈՒրախանալու բան չկա։
Էն, որ մենք վառոդով լցված տակառի վրա ենք նստած, գաղտնիք չի։ Հիմա մոտակայքում կրակ է բռնկվել, որը կարող է, ծառից ծառ անցնելով, շատ արագ մեզ հասնել, ու դա հե՛չ զվարճալի չի։