Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Պուտինն աշխարհին պարզ ասաց, որ ինքը չի կանգնի ոչ մի քայլի առաջ, որպեսզի պատժել տա Ռուսաստանի դեմ դուրս եկած ու ռուս զինվորներ սպանածներին

Պուտինն աշխարհին պարզ ասաց, որ ինքը չի կանգնի ոչ մի քայլի առաջ, որպեսզի պատժել տա Ռուսաստանի դեմ դուրս եկած ու ռուս զինվորներ սպանածներին
03.08.2024 | 11:02

Վադիմ Կրասիկովին Ռուսաստան վերադարձնելով ու այդպես հարազատի ու հերոսի նման դիմավորելով, Պուտինն աշխարհին պարզ ասաց, որ ինքը չի կանգնի ոչ մի քայլի առաջ, որպեսզի պատժել տա Ռուսաստանի դեմ դուրս եկած ու ռուս զինվորներ սպանածներին։

Պարզ ասաց, որ ինքը կաշխատի վերադարձնել Կրասիկովի արածը կրկնողներին։ ՈՒ հաստատ կապահովի նաև նրանց ապագա անպրոբլեմ կյանքը։

Հիմա քանի՜ քանիսը նախօրոք հազար անգամ կմտածեն, որ չդառնան թիրախ։

Ի դեպ, դա նաև ուղղված էր Զելենսկուն ու իր շրջապատին` Բուդանովից սկսած Լյաշկոյով վերջացրած։

Չնայած ամեն դեպքում ընտրված պահը նաև Հարիսի վարկանիշի համար էր։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ