Հայը կարող է հային սպանել, որովհետև վերջինս երկար նայել է իր ընկերուհուն, քածին: Հայը կարող է հային սպանել, որովհետև վերջինիս շունը միզել է ինչ-որ հուշատախտակի կողքը:
Ինչ-որ մեկի մեքենայի ուղղությամբ երկար սիգնալ տվեցիր՝ կարող է սպանեն: Հարևանը կարող է հարևանին սպանել չորս-հինգ քառակուսի մետր հողի համար:
Հայաստանում ամեն մանր, փոքր բանի համար կարող է տեղի ունենալ վեճ, որը կավարտվի սպանությամբ:
Հազարավոր քառակուսի կիլոմետրներ պարտվեց թուրքին, ոչ մի ղեկավար կամ գեներալ քիթ ու մռթին հարված չկերավ: Հազարավոր տղաներին սրիկա զինկոմները, քաղաքապետերն ու մարզպետներն ուղարկեցին աղդամներ ու ջաբրայիլներ, ոչ մեկի հասցեին մի թարս արտահայտություն չարվեց:
Դատավորները հարյուրներով կայացնում են վճիռներ: Նրանք անմնեղներին նստեցնում են, հաբռգած սրիականերին՝ գրավի դիմաց բաց են թողնում. ոչ մի դատավոր ծեծ չկերավ:
Հազարավոր վաճառված զինվորական գրքույկներ. ոչ մի զինվորի հայր ոչ մի զինկոմի՝ բիտայով քացու տակ չգցեց:
Հայը հային կենցաղային հարցով կսպանի, իսկ լուրջ հարցերի համար՝ կհամագործակցի, կկզի, կդառնա կոլաբորանտ:
Է՛ս ենք:
Հային պետք է փրկել հայից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ