Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Իշխանությունները դիմադրություն ցույց չեն տալու, անելու են ամեն ինչ, որ դիմադրողները չհավատան հաջողությանը

Իշխանությունները դիմադրություն ցույց չեն տալու, անելու են ամեն ինչ, որ դիմադրողները չհավատան հաջողությանը
22.03.2024 | 06:55

Իսկ պատերա՞զմը: Պատերազմը կսկսվի առաջին գյուղերը տալուց հետո, երբ թշնամին կզբաղեցնի վերջին ռազմավարական բարձունքները։

Իսկ այդ պատերազմի նպատակը ոչ թե գյուղ վերցնելն է, այլ Երևանում կապիտուլյացիա ստորագրելը: Սա թշնամու ռազմավարական նպատակն է, որին փորձում է հասնել մարտավարական քայլերի հաջորդականությամբ։

Իշխանությունները դիմադրություն ցույց չեն տալու, ընդհակառակը, ամեն ինչ անելու են, որպեսզի դիմադրողները չհավատան հաջողությանը, հանձնվեն` անարյուն, թավշյա, ոչ բռնի կապիտուլյացիային։

Օկուպացիոն վարչակարգը կկազմեն հենց կապիտուլյացիա ստորագրողները, և ի վերջո Մուստաֆա Քեմալի երազանքը կկատարվի` Ալեքսանդրապոլի պայմանագրի բուն նպատակի իրագործմամբ։

Իսկ ո՞րն է լինելու հայ մարդու պատասխանը` դիմանալ ու դիմադրել, դիմանալ ու դիմադրել։ Չհավատալ ո՛չ մի խոստման, չհավատալ ո՛չ մեկին, բացի իր կողքին կանգնողից։ Դիմանալ ու դիմադրել, մինչև թշնամու հարձակումները կդանդաղեն, հետո հարձակումը կփոխարինվի պաշտպանությամբ, իսկ հետո` հարձակվել ու կոտորել թշնամուն, ինչպես Սուն Ցզին էր ասում. «Թշնամուն նախ պետք է դեպի ծուղակ գրավել՝ շահ ցույց տալով, և երբ թշնամին կգա այն վերցնելու, հարձակվել ու ոչնչացնել նրան»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ