Մարտի 21-ի երեկոյան Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը կայացել է ժողով, որին մասնակցել է նաև ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։ Մոտ 40 րոպե տևած ժողովի ընթացքում ոսկեվանցիները միակամ դեմ են արտահայտվել Ադրբեջանին միակողմանի կերպով տարածքների հանձնմանը, որը մեծ խնդիրներ է ստեղծելու նաև սահմանամերձ Ոսկեվանի համար; Ոսկեվանցիները ծայրահեղ դեպքում, որպես փոխզիջումային տարբերակ են ընդունել սահմանազատումը Ոսկեպար գետի վտակ հանդիսացող, Բաղանիսով ձգվող, Բաղանիս-Այրում նախկին գյուղի տարածքով հոսող գետակով անցկացնելը։ Ոսկեվանցիները վճռական կերպով պատրաստակամություն են հայտնել զենքը ձեռքին պաշտպանել սահմանագոտին:
Ոսկան Սարգսյան