Երեկ Բեռլինում պլանավորված «Արցախի մշակութային ժառանգության պաշտպանություն» գրքի շնորհանդեսը չեղարկվել է, իբր Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների և ադրբեջանցիների կողմից հայտարարված հանրահավաքի ու այդ հանրահավաքի պաշտոնական գրանցման պատճառով։
Մի կողմ թողնելով արտասահմանյան պետության դեսպանատան Գերմանիայի ներքին գործերին միջամտելու անսքող փաստը, անդրադառնանք դեմոնստրացիային։
Բեռլինի պաշտոնական էջում, ուր արտացոլվում են ընթացիկ կամ պլանավորված բոլոր դեմոնստրացիաները ադրբեջանական ցույց գրանցված չէ՜ր (աղբյուր https://www.berlin.de/.../versamm.../versammlungen-aufzuege/):
Հնարավոր է, որ ցույցը շտապ՝ ժամերի ընթացքում է կազմակերպվել և պաշտոնապես գրանցվել, այդ դեպքում չէին հասցնի մտցնել Բեռլինի մարզի պաշտոնական կայք։
Իմ անձնական այցելությունը CDU կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ գտնվող DGAP-ի շենք ցնցեց ինձ։
Փողոցը ԴԱՏԱՐԿ էր, մարդ, մի շունչանգամ չկար։ Ամբողջ շնորհանդեսը, որ հեռարձակվում էր zoom-ի միջոցով և ուներ 200-ից ավելի հետևորդ, լսել եմ դռան առջև կանգնած։
Սա ի՞նչ դիվանագիտական խաղ է CDU կուսակցության կողմից։
Նույն օրը, շնորհանդեսից տասնհինգ րոպե անց Գերմանական ԱՌԴ հեռուստաալիքով հեռարձակվեց դարի սկանդալը՝ ԳՖՀ 1949 թ. սկսած նորաստեղծ պատմության մեջ ամենաաղմկահարույց դեպքը՝ Ադրբեջանի կողմից Բունդեսթագի երեք պատգամավորներին տարիներ շարունակ երեսուն միլիոնից ավելի գումարով կաշառելու ֆիլմը։
Կաշառաված երեք պատգամավորներն էլ, որոնցից մեկը 2021թ. տարօրինակ պայմաններում սպանվել էր, CDU կուսակցությունից էին։
Ավետիս ՍԱԴՈՅԱՆ
Պրոֆեսոր
«Ցեղասպանության զոհերի և նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանության միություն»,
ք. Բեռլին