ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարեց, որ «խաղաղության» հասնելու համար «Բաքվին և Երևանին մնացել է համաձայնեցնել ընդամենը մի քանի հարց»:
Ի՞նչ է նշանակում «մի քանի հարց»:
Երևանի և Բաքվի միջև չէր կարող անսահմանափակ կամ մեծ թվով հարցեր լինել:
Ի սկզբանե, եղել է հենց «մի քանի հարց»: Այդ հարցերից առաջացել են ենթահարցեր, այնուհետև` ենթահարցերի ենթահարցեր և այսպես շարունակ: Իսկ Մեթյու Միլերի հայտարարությունը սովորական ձեռնածություն է (մանիպուլյացիա) և աշխատանք կատարելու վերաբերյալ տպավորության ստեղծման փորձ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ