Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գլոբալիզացիա և «արդարություն»

Գլոբալիզացիա և «արդարություն»
22.02.2024 | 19:09

Արդարության մասին սովորաբար խոսում են նրանք, որոնք թույլ են կամ էլ նախկինում թույլ են եղել, բայց դեռ վստահ չեն իրենց առկա ուժի վրա։

Եվ որևէ մեկը չգիտի, թե իրենց ուժի վրա լրիվ վստահ լինելու դեպքում կշարունակե՞ն արդյոք նրանք նույն մղումով արդարությունը պաշտպանել։

Մասնավորապես, այս կապակցությամբ շատ մեծ հարց է գլոբալիզացիա ասածը միայն Արևմուտքի հետ կապելը, քանի որ դա, պարզապես, ուրիշի հնարավորությունների օգտագործումն է սեփական էգոիստական շահի համար, որը հատուկ է նաև թույլերին, էլ ուր մնաց, որ այն ձեռնտու չլինի Չինաստանի նման հսկային։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ