Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անցած դարի 90-ականներին մենք ուրացանք Սովետական Հայաստանի ողջ ոսկեդարը՝ տնտեսության և մշակույթի աննախադեպ զարգացումը

Անցած դարի 90-ականներին մենք ուրացանք Սովետական Հայաստանի ողջ ոսկեդարը՝ տնտեսության և մշակույթի աննախադեպ զարգացումը
06.02.2024 | 18:15

Հայոց զինանշանի վերաբերյալ ասեմ, որ ինձ տասնապատիկ խիստ հոգեհարազատ է Սովետական Հայաստանի գերբը՝ Արարատով և խաղողով, ցորենի հասկով և ամենակարևորը՝ տարածությամբ , օդով, որն ուղղակի ես զգում։

Մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի ստեղծած զինանշանում, իհարկե, խորհուրդներ կային և կան։

Որոնք 90-ականներին որոշ ուրացողներ քրտնամխած ջնջեցին ։

Իսկ ներկան իբր մեր արքայական չորս հարստություններով այնքան էլ համոզիչ չէ։

Նախ մենք չենք ընդգրկել բուն Հայկազունների հարստությունը՝ Հայասայի և Արարատի ( ՈՒրարտուի ) թագավորությունները, Զաքարյանների մեծ իշխանապետությունը, որը Կիլիկիայից ավելի հզոր էր և մեծ։

Մի խոսքով, դեռ անցած դարի 90-ականներին մենք ուրացանք Սովետական Հայաստանի ողջ ոսկեդարը՝ տնտեսության և մշակույթի աննախադեպ զարգացումը։ Հիմա, իհարկե, հին ուրացումին փոխարինեց նորը՝ նիկոլիզմը։ Ընդամենը։

Եթե ցանկանում ենք վերադառնալ մեր ինքնությանը, իսկ զինանաշանը ևս մեր «ես»-ի արտահայտիչն է, ապա առաջին քայլով, բնականաբար, պարտավոր ենք ճիշտ գնահատել և արժևորել ամենամոտ Սովետական Հայաստանի ժամանակաշրջանը։

Խորհրդանշանում ցորենի հասկն ու խաղողի ողկույզը նշանակում են , որ աշխատանքով պիտի հասնենք մեր նպատակին:

Արարատի վեհ պատկերը դա մեր նպատակն է՝ Հայաստանի կայացումը իր պատմական հայրենիքում:

Մուրճն ու մանգաղը բացի աշխատանքային գործիքներից նաև հեշտությամբ են դառնում պատերազմելու գործիքներ։

Այո՛, այդպես էր, Սովետական Հայաստանի ցանկացած արտադրություն մեկ շաբաթվա ընթացքում վերափոխվում էր և դառնում էր ռազմական արտադրանք թողարկող։

Մեծ Հայրենականի ժամանակ Ալավերդու Պղնձի գործարանը սկսեց արտադրել պատերազմում կրակված փամփուշտների մեկ երրորդը։ Պատկերացնու՞մ եք` ինչ քանակի մասին եմ խոսում։

Ազգ- բանակ կոնցեպցիան գաղտնի գործում էր խորհրդային ժամանակներում։ Այդ հասարակ աշխատավոր մարդիկ այնքան զինպատրաստված էին, որ կարող էին միանգամից համալրել գործող բանակի շարքերը։

ՈՒրացա՜ն և փոխարենը ստեղծեցին հափռկածների գողապետություն։ հիմա էլ զարմանում են, թե իրենց ճտերն իրենցից լկտի են։

Հա՜-հա՜- հա՜…

Կեղծավորնե՜ր:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ