Հայաստանում կառավարիչ նշանակված փաշինյանը երեկ խոսելով հանրապետությունը լուծարելու մասին, մեր ազգի նվիրական երազները, իղձերը և նպատակները համեմատեց կարմիր բլուզի, իսկ մարտահրավերները կատաղած ցլերի հետ։
Nikol, ապեր, ա՛յ, որ դու համալսարանում սրա նրա վրա չգրեիր, մի քիչ սովորեիր հաստատ կկարդայիր Հեմինգուեի «Ֆիեստան», կիմանայիր, որ ցլամարտն արվեստ է և կա ցլամարտին նվիրված տոնակատարությունների մի ամբողջ շարք։
Ղեկավար դառնալուց, երբ քեզ կատաղած ցլերը մարտահրավերների տեսքով հանդիպեին, դու մեր ազգային արժեքներն ու երազները կօգտագործեիր կարմիր կտորի տեսքով ու էդ ցլերին կտապալեիր:
Նիկոլ, երկիր կառավարելը ցլին հաղթելն էր եղած ռեսուրսով, ոչ թե մի ամբողջ ազգ և երկու պետականություն տանել ցլերի մոտ ոտնատակ անելը:
Դու գնա, մենք մեր կարմիր բլուզներով էդ ցլերից խաշլամա կսարքենք:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ