Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ադրբեջանական սինդրոմ

Ադրբեջանական սինդրոմ
02.02.2024 | 16:44

Այն, որ խաշն ու տոլման, չանախն ու խաշլաման, դուդուկն ու զուռնան, քոչարին ու յարխուշտան այլևս հայկական չեն՝ դա փաստում է ՅՈՒՆԵՍԿՕՆ:

Քանզի միջինասիական յայլեքից Հայկական լեռնաշխարհում հայտնված քոչվոր ազերը միջազգային այդ կառույցում հեղինակային իրավունքով սեփականաշնորհել է դրանք:

Էվ այս ցանկը շարունակելի է:

Դե իսկ մենք քնած ենք էշի ականջում:

Կարևորը մենք հոգով ու սրտով գիտենք, որ դրանք մերն են:

ՈՒ դա մեզ հերիք է:

Նույնն էլ եկեղեցիների հարցում:

Դրա համար էլ , հասել ենք այն օրին, որ այսօր Բաքուն Դադիվանքը, Գանձասարը, Ղազանչեցոցն ու Ամարասը մարսելուց հետո, պաշտոնապես հայտարարեց, որ Հաղարծինը, Գոշավանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Ապարանի սբ. Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Ախթալայի սբ. Աստվածածին ու Տաթևի վանքերը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։

Ադրբեջանական ծրագրի ու պրոպագանդայի համաձայն՝ ներկայիս ողջ Հայաստանի տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը 19-րդ դարի սկզբին «բերվել» են Իրանից, որից հետո էլ մենք՝ հայերս յուրացրել ենք իրենց հողերն ու «ալբանական» եկեղեցիները:

Ի՜նչ աբսուրդ ու անհեթեթություն ասես կլսես, որոնց անգամ արձագանքելն է ժամավաճառություն:

Առավել ևս, փորձես արդարանալ, հակադարձել, ապացուցել մի բան, որն ապացուցման կարիք չունի:

Սակայն, հաշվի առնելով Բաքվի քարոզչամեքենայի այդ ուղղությամբ տարվող գերակտիվ աշխատանքները, ստիպված եմ ծիծաղս զսպելով՝ նրանց ուղղել հետևալ հարցերը.

«Հարգելի բազմադարյա նստակյաց ժողովուրդ» ազըրբայջանցիներ՝

* այդ ո՞վ է սահմանել, որ հայկական քրիստոնեական եկեղեցիները ալբանական են (իհարկե ձեզանից բացի),

* կարո՞ղ եք վերոնշյալի մասին ցույց տալ որևէ փաստարկ, հիշատակում, որոշում, արձանագրություն, թեկուզ այլազգիների աշխատություններում,

* ո՞վ է սահմանել կամ ո՞րտեղ է գրվել ու հաստատվել, որ դուք ալբանների մշակույթի (և ոչ միայն մշակույթի) իրավահաջորդն եք,

* այդ ինչպե՞ս է ստացվում, որ Բաքվի կենտրոնում միակ պահպանված սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ընդունում եք, որ հայկական է, ոչ թե ալբանական, որ հայերն են կառուցել, բայց մնացյալ եկեղեցիներն ալբանական են ու ալբանացիներն են կառուցել,

* ինչու՞ ժամանակակից Ադրբեջանի տարածքում չկա կամ հիմնահատակ ավիրվել են հայկական, ձեր ձևակերպմամբ՝ ալբանական եկեղեցիները, եթե դուք նրանց ժառանգության կրողն ու իրավահաջորդն եք,

* կթվարկե՞ք այդ հանճարեղ եկեղեցաշեն ալբանացի ճարտարապետների անունները, նրանց կողմից կառուցված եկեղեցիների տարեթվերն ու նախնական, ոչ հայերիս կողմից անվանափոխված անվանումները,

* կցուցադրե՞ք գեթ մեկ ալբանական եկեղեցի, որի վրա ալբաներեն, (իհարկե չկա նման լեզու) լավ գոնե հայերեն փորագրված լինի՝ «ալբանաց եկեղեցի», «ալբանաց եկեղեցին կառուցվել է ալբան թագավոր էսինչի կողմից,

* այդ ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող 230-ից ավելի պետություններից շուրջ 170-ում կան տասնյակ կամ հարյուրավոր «ալբանական եկեղեցներ», բայց այդ երկներում չկա գեթ մեկ ալբանացի,

* այդ երկրներում է՞լ են «վերացրել» ալբանացիներին, որ գոնե մեկը չի մնացել եկեղեցիների դռները բացի ու փակի կամ տիրություն անի,

* այսինքն՝ ալբանացիներն ե՞ն գնացել աշխարհի բոլոր մայրցամաքներում ու աշխարհամասերում կառուցել քրիստոնեական եկեղեցիներ,

* այսինքն՝ գեթ մեկ ալբանացի չի մնացել աշխարհի երեսին, բայց շուրջ 5 հազար եկեղեցի կա«, դա ինչպե՞ս է լինում,

* այդ 170 պետությունների իշխանություններից առ այսօր չե՞ք պահանջել, որ ձեր տնօրինմանը հանձնեն «ձեր ժառանգություն հանդիսացող ալբանական եկեղեցիները»,

* եթե պահանջել եք, հիմնավորե՞լ եք ձեր պնդումը և այդ երկրներից որևէ մեկի կողմից, ձեր «օրինական» պահանջին գեթ մեկ բավարարում ստացե՞լ եք,

* ներկայիս Թուրքիայի տարածքում (Արևմտյան Հայաստանում) այս պահին կան 200-ից ավելի կանգուն, ավիրված ու կիսավեր քրիստոնեական եկեղեցիներ. դրանք է՞լ են ալբանացիները կառուցել,

* ուզում եք ասել՝ Մշո սբ. Կարապետ, Առաքելոց, Աղթամարի սբ. Խաչ, Կարսի Առաքելոց եկեղեցիները, Անիի Մայր տաճարը ալբանակա՞ն են,

* եղբայրական Թուրքիայում է՞լ են դինոզավրերի նման իսպառ վերացել քրիստոնեական եկեղեցիներ կառուցած ալբանացիները,

* Թուրքիան պաշտոնապես ճանաչու՞մ է, որ դրանք «ալբանական» եկեղեցիներ են, և որ դուք դրանց այսօրվա ժառանգորդ սեփականատերերն եք,

* նրանք ընդունե՞լ են, որ այո՛, դրանք ալբանական եկեղեցիներ են, հետևաբար, ձերն են, եկե՛ք տնօրինեք,

* Վրաստանի քրիստոնական ուղղափառ եկեղեցիներն էլ են չէ՞ ալբանական:

Թե՞ այս պահին դեռ չէ:

Մեզ հոշոտելուց հետո հերթը իրենց էլ կհասնի, չէ՞:

Դավիթ Գարեջիի վանական համալիրը վկա:

* Եթե դուք ձեզ համարում եք ալբանների ժառանգորդ, ինչու՞ հիմնահատակ ոչնչացրեցիք «ձեր իսկ ժառանգություն համարվող» Ջուղայի խաչքարերը, Նախիջևանի բոլոր եկեղեցիները,

* չե՞ք ուզում կողմնորոշվել, թե դուք հիմա մուսուլման եք, թե՞ քրիստոնյա ալբանների հետնորդները,

* եթե ալբանները քրիստոնյա լինելով «նրանց» եկեղեցիների վրա առկա է խաչը, պատերին էլ՝ խաչապատկերն ու սրբապատկերը, ապա ինչու՞ եք հիմա բոլոր եկեղեցիները խաչազրկում, պատերից էլ քերում հանում այդ կարևոր ատրիբուտները.

չէ՞ որ առանց դրանց այն կորցնում է եկեղեցի լինելու հանգամանքը, բայց և այլ կրոնական կառույցի չի վերածվում,

* եթե դա ձեր ժառանգությունն է, ապա ինչու՞ Ղազանչեցոցը, Բերձորի սբ. Գևորգը քրիստոնեական եկեղեցուց վերածեցիք մզկիթի:

Էլի՞ հղեմ հարցեր, թե՞ բավ է:

Ինչևէ, զավեշտը, ցինիզմն ու մառազմը սահմաններ չունեն:

Ախր փաստեր խեղաթյուրելը, շիզոֆրենիան, ֆանտազիան ու պարանոյան էլ մարտնչող տգիտության ու զոռբայության հետ միասին չափ ու սահման ունեն:

Ախր ամոթն էլ է լավ բան:

Ախր Համաշխարհային պատմագրության, աղբյուրագիտության մեջ գեթ մեկ դեպք չկա, որտեղ նշվի ոմն ալբանական ազգի մասին, որը եկեղեցիներ է կառուցել ու մինչև վերջին ալբանացին անհետ կորել է:

Ախր ո՞վ եք դուք, ա՛յ էմբիցիլ լածիրակներ, որ ողջ աշխարհը անբեկանելիորեն փաստի, որ դրանք հայկական ժառանգություններ են, բայց դուք անամոթաբար դեմ դուրս գաք աշխարին՝ ասելով, թե բոլորդ սխալ եք:

Աշխարհը հո չոփով չի ծածկված ա՛յ անուղեղ , անֆայմ, ինֆանտիլ ծանծաղամիտներ:

Ախր դուք էլ մեղավոր չեք, որ քոչվոր ցեղ եք,

որ սեփական ոչինչ չունեք, որ ձերը ստեղծելու տաղանդ ու ձիրք չունեք, որ ձեզ բնորոշ է ուրիշինը գողանալը, հափշտակելը, ձեզանով անելն ու յուրացնելը:

Բայց դա էլ յուրահատուկ տաղանդ է պահանջում:

Ինչ խոսք՝ «բռավո», հախերիցս գալիս եք ձեր անդեմ ու ամորալ լինելով:

Հասկանում եմ՝ Նախիջևանը, հիմա էլ Արցախը մարսելուց հետո ախորժակներդ բացվել է:

ՈՒ դա բնական է՝ բորենիներիդ համար:

Ինչ խոսք՝ մենք ենք մեղավոր, որ ձեր լեզուն այդքան երկարացրել ենք, որ դուք մեր ունեցածը մեզանից շատ եք գնահատել, որ մեր հայրենիքը ձեզ համար «վաթան» եք սարքել:

Բազմիցս եմ ասել. քոչվորը մեր հաշվին դարձավ նստակյաց ու հայրենատեր, իսկ արիականը՝ քոչվոր անհայրենիք:

Վա՜յ մեզ, վա՜յ այն իրականությանը, որի մեջ մենք հիմա հարմարված, ջայլամի դիրք ընդունած ապրում ենք:

Եկեղեցուց, կրոնից, ավանդույթներից, պատմությունից, ազգային դիմագծից ու արժեքներից երես թեքած, նվաստացած ու ստորացված:

Ամո՛թ մեզ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ