Եկեք պատկերացնենք, որ ԱՄՆ-ի նախագահը չիմանար Հավայան կղզիների, Ֆրանսիայի նախագահը` Կորսիկայի, իսկ ՌԴ-ի նախագահը` Կալինինգրադի սահմանները: Պատկերացրի՞ք:
Փաշինյան Նիկոլն այսօր Արծվաշենը հիշեց: Վերջինիս համար Արծվաշենը «էդ էքսկլավն է» և նա չգիտի, թե
«էդ էքսկլավի սահմանը որտե՞ղ ա գտնվում, պետք է կոնկրետացնել` ինչքա՞նն ա Արծվաշենը»:
Այսինքն, պետության ղեկավարն իր պետական ողջ համակարգով` կառավարությունով, կադաստրով և այլ ենթակառուցվածքներով չգիտի իր պետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենի սահմանները: Սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Այդ ինչպե՞ս է լինում, որ Ալիև Իլհամը Հայաստանի մասին ամեն ինչ գիտի…
Եվ այսօրինակ` Հայաստանի սահմանները չճանաչող ղեկավարի հետ դեռ հույսե՞ր ունեք:
Ի՞նչ ասեմ:
Ասելու բան էլ չկա:
Ստիպված եմ հիշեցնել. Փաշինյան Նիկոլ, Արծվաշենն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպիր նրան քո թաթերով:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ