Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայտարարություն

Հայտարարություն
13.01.2024 | 14:47

2018 թվականից ի վեր, ազգային արժեքներն ու պետականությունը ասպատակության են ենթարկվում հայատյաց ուժերի պատվերով իշխանության եկած խմբակի կողմից։

Ապազգայինների իշխանության ղեկին հայտնվելու առաջին իսկ օրից թիրախավորվեցին ոչ միայն ազգային ազատագրական մեր պայքարի առանցքային գործիչները, այլև դարեր ի վեր, պետականության բացակայության պայմաններում, մեր ինքնությունն ու մշակույթը, մեր դպրությունն ու հավատը անխախտ, անսասան պահող Հայ Առաքելական Եկեղեցին և եկեղեցու սպասավորները։ Սոցիալական ցանցերում տարածվող տարաբնույթ զազրախոսություններից մինչև ուղղորդված հարձակումներ

Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի վրա:

Վերջին օրերին` տարաբնույթ խմբավորումների կողմից, համացանցային սև քարոզչությամբ, հավատավոր ժողովրդին սադրանքի ենթարկելով, կրկին լայն թափ են առել ամբարտավանությունն ու ուղղորդված չարագործությունները։

Թյուրքակենտրոն իշխանության լուռ համաձայնությամբ, հակազգային և հակաեկեղեցական խմբավորումները նպատակ ունեն նսեմացնելու, քանդելու և ապականելու մեր սուրբ հավատն ու այդ հավատի կառույցները։

Կոչ ենք անում ազգային և պետականակենտրոն բոլոր ուժերին, հավատացյալ ժողովրդին և համայն հայությանը մեկտեղվել, բռունցքվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, թույլ չտալով չարի և տգիտության ջատագով խավարասերներին իրականացնել իրենց նսեմ պատվերը։

Հանուն հայրենիքի,

Հանուն հավատի։

«Համահայկական ճակատ» շարժում

Դիտվել է՝ 4357

Մեկնաբանություններ