Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Ադրբեջանի բռնապետությունն ու Հայաստանի փսևդոժողովրդավարությունը իրար նման են

Ադրբեջանի բռնապետությունն ու Հայաստանի փսևդոժողովրդավարությունը իրար նման են
19.12.2023 | 07:41

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին կոչել է ամենաժողովրդավար տղա: Ադրբեջանի բռնապետությունը և Հայաստան- ժողովրդավարության բաստիոնը իրար նման են, երկու երկրներն էլ ավտորիտար ձևով միանձնյա են ղեկավարվում, երկու երկրներում էլ իշխանության քննադատները, ռեժիմին ենթակա դատաիրավական համակարգի միջոցով, հայտնվում են բանտերում: Երկու երկրներում էլ համապետական ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել։ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում արդեն առաջադրվել է 6 թեկնածու, որոնցից 5-ը կեղծ են՝ դրված Իլհամ Ալիևի հրահանգով։ 2021թ․ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունենրին մասնակցում էր 24 քաղաքական ուժ, որոնց բացարձակ մեծամասնությունը կեղծ ընդդիմադիր էր։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ