Այսօր հեռախոսով հարցուփորձ արեցի Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետին` Գրիգորյանին, 2-րդ դասարանի` ադրբեջանական դրոշով դրոշմված մայրենի լեզվի դասագրքի մասին: Թուքումուր արեց ինձ, թե՝ դոցենտ մարդ ես, չգիտե՞ս, որ դասագրքերի հարցով նախարարությունն է զբաղվում (փաստորեն, դոցենտիս պարտականության մեջ դրա իմացությունն անմիջականորեն էր մտնում):
Լա՜վ, ասենք` անգրագետ դոցենտ եմ, բա կրթվարչպետիդ հետաքրքիր չէ՞` թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել մարզիդ երեխաների դասագրքի, այն էլ՝ հայերենի՛ դասագրքի վրա:
Դավիթ Գյուլզադյան