Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Փաստորեն, Արցախի շրջափակման պայմաններում մշտապես և անխափան գործել է Իվանյան-Սիսիան ուղղաթիռային չվերթը

Փաստորեն, Արցախի շրջափակման պայմաններում մշտապես և անխափան գործել է Իվանյան-Սիսիան ուղղաթիռային չվերթը
29.10.2023 | 17:49

Փակեց պետությունը, նստեց ուղղաթիռ և հասավ Սիսիան:

Այժմ շատերն են քննադատում Շահրամանյան Սամվելին:

Իսկ ինչպե՞ս վերջինիս փոխարեն կվարվեին քննադատողները:

Այս մասին նրանք բազմաբովանդակ լռում են:

Կարծում եմ` ի սկզբանե, Շահրամանյան Սամվելն ի հայտ եկավ հենց այն առաքելությամբ, որը նա կատարեց:

Գուցե և նա չգիտեր, թե ինչու է իշխանության գալիս: Իսկ, եթե գիտեր, ապա այդ դեպքում ևս քննադատության արժանի չէ: Անզեն աչքով երևում է, որ այդ մարդը քաղաքական գործիչ չէ, անգամ քաղաքական հայացքներ չունի: Նա սովորական փրկարար է, որին հանձնարարվել էր կյանքեր փրկել և նա կատարել է այդ միսիան: Ավելին` Շահրամանյան Սամվելին պետք է շնորհակալություն հայտնել ուղղաթիռի պատմությունը հանրայնացնելու համար:

Փաստորեն, Արցախի շրջափակման պայմաններում մշտապես և անխափան գործել է Իվանյան-Սիսիան ուղղաթիռային չվերթը:

Հանրամատչելի տվյալներով, ուղղաթիռների միջին բեռնունակությունը 40 տոննա է: Եվ եթե այդպես է, ապա ի՞նչն էր պատճառը, որ շուրջ 9 ամիս արցախահայությունը սովի էր մատնված:

Կամ` արդյոք գերության մեջ հայտնված Արցախի նախկին նախագահների, որոշ պաշտոնյաների և Վարդանյան Ռուբենի ընդհանուր քաշը գերազանցու՞մ էր 40 տոննան:

Չմոռանամ հարցնել նաև. ո՞վ գիտի, ինչպե՞ս են Հայաստան հասել Արցախի մի շարք նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, որոնք հանրային ընկալմամբ նույնպես պետք է գերեվարվեին:

Հակարիո՞վ:

Իսկ գուցե Իվանյան-Սիսիան չվերթո՞վ:

Հեշտ է ուղղաթիռի ուղևորներին քննադատել:

Փորձեք պարզել և պարսավել ուղղաթիռի տերերին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ