Նոյեմբերի 22-ին Երևանում և Բեռլինում տեղի կունենեա «Ազգերի Լիգայի կողմից 1919-20 թթ․ՀՀ գործով ընդունված փաստաթղթերի ժողովածու»-ի շնորհանդեսը։
«Ցանկացած ազգի համար լավագույն պետական համակարգն այն է, որը պահպանում է ազգի ամբողջությունը» (Միշել դե Մոնտե):
2020 թ. Համահայկական Վերնախորհուրդը (Senar) դիմում ներկայացրեց ժնևի ՄԱ-ի գրասենյակ` Համահայկական Վերնախորհրդին տրամադրելու 1919-1921թթ. ՀՀ-ին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեները` գիտական ուսումնասիրությունների նպատակով:
Մեկ և կես տարի տևած նամակագրությունից հետո, վերջապես 2021թ. հուլիսին, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակը բավարարեց Համահայկական Վերնախորհրդի դիմումը և էլեկտրոնային տարբերակով տրամադրեց 2000 էջ ծավալով Հայաստանի
Հանրապետությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի լուսապատճենները:
Ստացված փաստաթղթերը հիմնովին հաստատում են Հայաստանի Հանրապետության տարածքային և Սուվերեն իրավունքները, սկզբունքորեն մերժում են իրավագիտական և
պատմագիտական տարածքում բոլոր այն տեսակետները, որոնք կասկածի տակ են դրել հայ ժողովրդի ժառանգական տարածքային իրավունքները:
Համաձայն 1920 թ. դեկտեմբերի 10-ի Ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովի որոշման` Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 214 000 կմ քառ.:
Ժողովածուն ներառում է գիտական հոդվածներ Առաջին Հանրապետության չլուծված խնդիրների վերաբերյալ, 1919-1920 թթ. Հայաստանի Հանրապետության պետա-իրավական փաստաթղթերի լուսապատճնների մի մասը և այլ հարակից փաստաթղթեր, որոնք գտնվում են ՄԱԿ-ի արխիվում:
Սույն ժողովածուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական իրավունքի ձևավորման և կայացման գործընթացը` Ազգերի լիգայի շրջանակներում, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավարտուն պատասխաններ տալ արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Միաժամանակ ներկայացված են Ազգերի լիգայի կողմից Հայստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասով ընդունված վերջին ակտերը:
Սույն ձեռնարկը ուսումնական և գործնական նշանակություն ունի և հասցեագրվում է պատմաբաններին, իրավաբաններին, քաղաքագետներին, միջազգային իրավունքի մասնագետներին: Նկատի ունենալով հայրենական գիտահետազոտական և իրավաքաղաքական համակարգում ներկայացված փաստաթղթերի առանցքային նշանակությունը և դրանց առանձին բաղադրիչների դեռևս ոչ համարժեք հետոզոտված
լինելու հանգամանքը' անդրադարձ է արված նաև պետական իրավունքի վերաճանաչման իրավական ու քաղաքական նախադրյալներին:
Երաշխավորներն են`
«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդը, Ա. Հարությունյան, Հայաստան:
«Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադմիան», Կ. Հայրապետյան, Գերմանիա:
Վ.Բ. Արծրունու անվան «Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի երկրների ինստիտուտը», Վ. Նադեին-Ռաևսկի, ՌԴ:
Պատմական փաստաթղթերի ալբոմ-ժողովածուի նախաբանը գրել է ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ` Հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի տնօրեն:
Հոդվածներով հանդես են եկել.
ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ` հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1984 թ.), պրոֆեսոր (1986 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2010 թ., թղթակից անդամ' 2006 թ.):
ԼԵՆՍԵՐ ԱԲԳԱՐԻ ԱՂԱԼՈՎՅԱՆԸ` հայ գիտնական, քաղաքական գործիչ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ` հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ` հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ:
ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ` պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, վիլսոնագետ։
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ` պատմաբան, ավագ գիտաշխատող։ Խմբագարական և կազմակերպչական աշխատանքը իրականացրել է ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Թարգմանիչ` ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ:
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ
Գերմանիա, Բեռլին