ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Միլիտոնը (գյուղական պատառիկներ շարքից)

Միլիտոնը   (գյուղական պատառիկներ շարքից)
10.10.2023 | 21:41

Գնացել էի հեռավոր գյուղերից մեկը հարցազրույցի։

Մի լավ ընկեր կար անունը Ստեփան։ Հոր անունը Միլիտոն էր` մի ոսկի մարդ մեծատառով։

Ասաց.

- Ստեփան, էդ խմբագրին վեր կալ մտիր տունը գալիս եմ։

Տանը սեղանի շուրջը նստած,մեկ էլ Միլիտոն քեռին տեղից վեր կացավ մոտեցավ շկաֆին, դուռը բացեց պանիր հաց ու լավաշը, մի շիշ էլ շլորի քաշած օղի դրեց սեղանին։

- Ստեփան բաժակները լից, որ պառավիս (կնոջը) նայեմ, էդ հավը էփող չի։

Ասի.

- Միլիտոն քեռի, փեչի տակը բըզբըզի, որ շուտ էփի հավը։

Տնական հա՜վ եմ ասել, ձեր բալին մատա՜ղ, հոտը ընկելա տունը,

հայ- հայ է ղազանի բերանը բացեմ ձեռս տանեմ վզից բռնեմ հանեմ սաղ ուտեմ։

Հա՛, մի երկու բաժակ էլ շլորի օղի եմ խմել,վոնց-որ ծիրան-ծիրան լինեմ, թունդ օղի էր:

Էն Աստվածը, բաժակի մեջ ժևեր էր կապում, ժինջիլը քեզ օրինակ։

-Լսի՛ր, խմբագիր ջան,-ասաց Միլիտոն քեռին,-էդ որ խմում ես, վայթե հարցազրույցդ մնա վաղը, էդ հալիդ խելքս բան չի կտրում։

Ասի.

- Միլիտոն քեռի դու լցրու բաժակը, հարցազրույն էնքան էլ կարևոր չի: Կարևորը փոր կշտացնելն է: Լի՛ց բաժակները, էս մեկն էլ հորով-մորով անենք, մինչև հավը եփի ու հավի հախիցն էլ գանք ու արխային դառնանք`աչքներս հավից կտրենք։

- Սիրանու՜շ, մի տես ինչ եղավ էդ հավը, գործի մարդ եմ, մի երկու մեշոկ ցորեն ունեմ պիտի տանեմ ջրաղացում աղամ:

- Դու նայի, ես իջնեմ պադվալից ճախաթթու բերեմ, համ էլ օղի բերեմ։ Տեսնում եմ մեր խմբագիրը քո քաշած արաղը ոնց-որ հավանեց։

-Ճիշտ ես ասում, էն կրաֆինկան տար: Լցրու բեր։ Ոնց տեսնում եմ, մեր

խմբագիրն էսօր մեր ղոնաղն է: Էս հալին բաց թողնողը չեմ։ Գյուղում

մեկ էլ տեսար չավ կանեն ու կասեն, թե Միլիտոնը խմբագրին խմեցրել ա։

- Ո՞վ պիտի ասի Միլիտոն քեռի, ես խմած չեմ,- ու կատակի տալով վրա

Բերեցի,- իսկ օղիդ այնքան էլ թունդ չէ։

-Ոչի՜նչ, թող թունդ չլինի, թող հավը գա, նոր կասեմ թունդ է, թե ոչ,-ասաց

Միլիտոն քեռին ձեռը տանելով դեպի կրաֆինկան։

Սիրանուշ տատը հավը դրելա սեղանին ու էդ հավի գոլորշին մտելա քիթս, դուրս չի գալիս։

Հա՛, էն էլ ասեմ,փետրվար ամիսն է: Դուրսը ցուրտ, մենք էլ տանը

փեչի մոտ, տնական հավն էլ առաջդ դրած, ճախաթթուն էլ նոր բոչկից

հանած բարձրացրած։ Ինչ ասեմ, վա՜յ չուտողին, վա՜յ չխմողին էս ձմեռվա կարճ օրին, էն էլ հեռավոր գյուղերից մեկում`քո ընկերոջ օջախում։

Մարդ պիտի բախտ ունենա, թե չէ առանց բախտի մարդը ինչի է պետք։

Ով կիմանար, որ ձմեռվա կեսին տնական հավի ռաստ կգայի։

-Ստեփան ջան, մի տես ինչ ես անում, էս հավը մաս-մաս արա,-ասաց Միլիտոն քեռին ձեռը տանելով դեպի ճախաթթուն,- ոնց-որ երեսիդ ծիծաղելիս լինի։

Մեր կողմերում, ու հատկապես տեղացիները, շատ համով ճախաթթու են դնում։ Դա էլ վարպետություն է և ամեն մարդու բան չէ։ Մանկուց հիշում էի և իմ ականջով լսել էի, թե մեր գյուղում ովքեր

էին լավ ճախաթթու դնում։ Թառանանց Աստղիկը, Պապոնց

Մաքանը, Դրավանց Արուսակը և շատ շատերը։

Է՜հ, Աստված հոգիները լուսավորի, որ այդպիսի առաքինի ձեռքաջրով կանայք են եղել ու իրենց դրած թթուներով մինչ օրս մնացել մեր հիշողություններում։

- Դե՛, քաշեք , -հավը տաք-տաք կուտեն, թե չէ որ սառավ, համը բերա-

նումդ կկորչի, քաշեք,-ասաց Միլիտոն քեռին, մի համով պատառ դնե-

լով ափսեիս մեջ։

- Միլիտոն քեռի, էս չեղավ, ես կվերցնեմ, հո ամոթ չե՞մ անում, ընկերոջս

տունն է, դու հանգիստ մնա,-ասացի ես ձեռս տանելով դեպի ճախաթթուն, որի բուրմունքը նույնպես փռվել էր տնով մեկ։

Փայտե վառարանն էլ հո չէ՜ր վառվում, մեջքներս տաքացել, չէինք դիմանում։

Ո՞նց պատմեմ: Հավեսին ուտում ու խմում էինք Միլիտոն քեռու ձեռով

քաշած շլորի օղին, որ կլիներ 65 աստիճանի։

Շա՜տ հարգասեր մարդ էր Միլիտոն քեռին. պատերազմի մասնակից,

41 թվին գնացել է կռիվ ու 45-ի վերջերին եկել է տուն ձախ ոտքից

վիրավոր։ Մինչև Բեռլին գնացել է: Իր բառերով` բոյ տալով հասել է Բեռլին։

- Հայրենիքի համար էինք կռվում,- պատմում էր Միլիտոն քեռին։-Մի գիշերում 30 կմ նեմեցներին կոտորելով ու

գերի վերցնելով հասել էինք Հունգարիայի սահմանները։ Նահանջ

չկար, Ստալինի պրիկազն էր` Ни шагу назад! Только вперёд!

Ոտի վրա էինք քնում, էն էլ մի 10 րոպեով։ Նեմեցի տեխնիկան շատ

ուժեղ էր, բայց դե մենք լավ էինք կռվում։ Տուն գալու մասին չէինք մտածում, մենակ հաղթելու մասին էինք մտածում։ Մենք էլ շատ զոհեր էինք տալիս, կռիվ էր... անտեր մնա։

- Միլիտոն քեռի, ինչու՞ լռեցիր, շարունակի,-ասացի ես ուղղիղ նայելով

Միլիտոն քեռու աչքերին, որ կարծես

թե արցունքոտվեցին։

Տիրեց լռություն, չէի ուզում խանգարել պատերազմի բովով անցած Միլիտոն քեռուն։ Հասկանում էի, որ նա մի պահ վերհիշում էր պատերազմի ծանր օրերն ու պահերը, ընկերներին, որոնք այդպես էլ չվերադարձան պատերազմի դաշտից, իրենց հերոս անունները գրանցելով բոլորիս հուշերում:

Կռիվ էր... ի՜նչ արած, կենաց-մահու կռիվ: Նեմեցը աշխարհ էր ուզում գրավել...

Հիտլերի մերը։

Միլիտոն քեռին դանդաղ գլուխը բարձրացրեց, նայեց մեզ ու ասաց.

- Թող այսուհետ պատերազմ չլինի, մենք տեսել ենք, թե ինչ է պատերազմը, թե ինչ են արհավիրքները, որ թափվում են խաղաղ ժողովրդի վրա։

Թող երկրին խաղաղություն լինի և մեր զինվորները ողջ առողջ ծառայեն ու գան հասնեն իրենց մուրազներին

Կռվի մեջ փլավ չեն բաժանում։

- Ստեփան բաժակները լցրու, պիտի խմենք պատերազմից չվերադարձած մեր հերոս տղաների կենացները։

Փա՜ռք ու պատիվ նրանց... Խմեք։

- Խմբագիր ջան, հաց կեր, գիտեմ, ես մեռած դու սաղ, մի օր գրելու ես ու

հիշելու եք Միլիտոնիս ու երանի եքտալու էս օրվան։ Սիրանու՜շ, տղերքը

թող հաց ուտեն, ինձ մի բաժակ թեյ տուր խմեմ, գործի մարդ եմ, ջրաղաց պիտի գնամ, կարճ օր է, մի լուսանալն եմ տեսնում, մեկ էլ մթնելը,

գյուղացու օրը կտրվի, մեր ճակատին

էդա գրված, թախտից կփախնես,

ամա բախտից չես փախնի, է՜է՜է՜է՜, որն ասեմ, որը թողնեմ...

- Միլիտոն քեռի, որ մի բան խնդրեմ, ասածս հո չե՞ս մերժի,-հարցրի նա-

յելով աչքերին։

- Մերժելը չեմ մերժի, բայց դե կարող ա տակից չկարամ դուրս գամ, ամոթով մնամ, ասա խմբագիր ջան, տեսնում եմ լեզվիդ տակ բան կա ասելու, ձեր էդ լրագրողներից պրծում չկա։ Էն օրն էլ մի աղջիկ էր եկել

գյուղ, բա թե` հայրի՛կ, արի մի քիչ զրուցենք։

Ասի` ա՛յ բալա, գոմի վախտն է, ի՞նչ զրուցեմ, ապրանքին պիտի ջրեմ, կերակրեմ, չեմ կարող, ուրիշների հետ զրուցի, ես քո թայը

չեմ, իմ զրուցելու ժամանակներն անցել են: Սիրանուշս հիմի ինձ կանչելու է, ես գնամ բալա ջան,կներես։ Հիմի դու ես խմբագիր, գլխիս

օյին չխաղաս, թող վեր կենամ գնամ իմ գործին, ինձ գործից չքցես։ Էն ջրաղացպան Հարութին խաբար եմ արել, որ առավոտ կանուխ գալու եմ։ Էն մարդը հիմի ինձ է սպասում, ոչինչ, չփախա, մի օր կգաս կնստենք

կխոսանք։ Ամա գալուցդ առաջ խաբար կանես, որ իմանամ ուրիշ տեղ-

մեղ չգնամ:

Անցել են տարիներ ու այդպես էլ Միլիտոն քեռու հետ հարցազրույցս չավարտ եցի, կիսատ մնաց։

Բայց ներկա եմ եղել այդ բարի հացառատ մարդու թաղման արարողությանը:

Աստված հոգին լուսավորի։

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5654

Մեկնաբանություններ