Իսրայելը պատրաստվում է լայնամասշտաբ պատասխանի։ Ողջ գիշեր ռազմական տեխնիկայի տեղաշարժեր են տեղի ունեցել դեպի հարավ։
Ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ սկսվել են Գազայի հատվածում գործողությունները։
Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի բնակչությունը պետք է անհապաղ լքի տարածքը, որովհետև Գազան ոչնչացվելու է։
Այսինքն, Իսրայելը հայտարարում է, որ խնդիր է դրել ամբողջապես լուծել ՀԱՄԱՍ-ի և մյուս խմբավորումների հարցը։ Սա արդեն լուրջ խնդիր է, ինչը լուծել-չլուծելը Նեթանյահուի վրա չափազանց թանկ կնստի։
Հարց է նաև, թե երբ ու ի՞նչ պայմանների առկայության դեպքում Իսրայելը կակտիվացնի «Սամսոն» ծրագիրը, որը ենթադրում է միջուկային զինանոցի կիրառում։
Հիմա արդեն «Հըզբոլահ»-ը ևս, կարծես թե, միանում է գործողություններին, ինչը նշանակում է, որ բազմակի անգամ ծանրանալու է Իսրայելի ռազմավարական զսպման, իսկ այս դեպքում` ոչնչացման օպերացիան։
Հավանաբար, հենց սա նկատի ունենալով էր Իսրայելի վարչապետը հայտարարում, որ սա երկարատև գործողություններ է ենթադրում։
Բոլոր դեպքերում, Իսրայելը որպես պետություն-համակարգ և տեխնոլոգիական պետություն կկարողանա իրավիճակից առնվազն չպարտված դուրս գալ, սակայն Իսրայելին հասցվող վնասները, այդ թվում և իմիջային, կարծում եմ, մեծ կլինեն։
Արա Պողոսյան