Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ

«Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ
07.10.2023 | 14:22

Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։

Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը։

Հ․ Մարությանի՝ ադրբեջանական ներկայության պաշտպանությամբ հանդես գալու ձգտումները անցած ամիս ՀՑԹԻ-ում կոնֆլիկտի պատճառ են հանդիսացել։

Լրագրողներին հորդորում եմ՝

ա․ ԿԳՄՍ-ից պահանջեք վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը:

բ․ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից պահանջեք տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ