ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ոստիկանը ձերը չէ

Ոստիկանը ձերը չէ
02.10.2023 | 14:24

Վերջին քսան տարիների ընթացքում տարատեսակ ընդդիմադիր շրջանակների կողմից անհնազանդության գործողությունների ընթացքում հնչեցվել է «ոստիկանը մերն է» տխմար լոզունգը։

Հնչեցնող կողմը, որպես կանոն դասագրքային ապուշություն դարձած տեքստով փորձել է իբրև թե կոռոզիա տարածել ոստիկանության մեջ, կամ էլ փորձել է պարզապես խիղճ ու կարեկցանք գեներացնել ցուցարարներին ծեծող ենիչերիների մոտ։

Նույն հիմարությունը շարունակվում էր նաև վերջին ցույցերի ընթացքում, որոնց ժամանակ վայրագ վարքով, սադիստական նկրտումներով տասնյակ ոստիկաններ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք մերը չեն։

Ինչու՞:

Որովհետև վերջին քսան տարիների ընթացքում կրթության գործը տապալվել է հիմնովին:

Ընդ որում, ամենից աղետալի բնույթ ունի մարդու, քաղաքացու բարոյական կերպարի գահավիժումը։

Չկա՛ հարգանք ընտանիքներում, չկա՛ ակնածանք մեծահասակների նկատմամբ, չկա՛ պարզ մարդկային համերաշխության միջավայր հանրության մեջ։

Իրենց հերթին ակտիվացած հոգեորս աղանդները,

ՔՊ-ական աղբարկղը իրենց ծաղրածու Հայկոյի շուրթերով սև ու սպիտակի պիտակներով բաժանեցին հանրությունը, խորացնելով նրա առանձին շերտերի միջև անտագոնիզմը, մրցակցությունը, նրան տալով համարյա թե կենսական ոլորտի պահպանման պայքարի տիպեր։

Հանրության բարոյական անկման հեղեղը չի շրջանցել նաև ոստիկանության համակարգը։

Տեսողունակ աչքը կնկատի անկասկած, որ միջին տարիքից բարձր ոստիկանները ավելի կիրթ են, ավելի տեղեկացված, ավելի խորը ընկալում ունեն և ավելի լոյալ են։

Դրան հակառակ, երիտասարդ ոստիկաններն ավելի տգետ են, ավելի հանդուգն, ավելի քիչ տեղեկացված, ավելի նվազ գիտելիքներով և ավելի ագրեսիվ։

Երկու տիպերի միջև տարբերությունը կրթության պակասն է և սեփական հանրային կարծիքի խեղված բնույթը։

Այո՛, կրթությունն է այն փակոցը, որը ոստիկանության մեջ բաժանում է երկու շերտերին։

Ի՞նչ անելիք ունի ընդդիմությունն այս իմաստով։ Այն պետք է փորձի անուղղակի կերպով կրթել երիտասարդ ոստիկանին, մտնել նրա տուն, հարազատների գիտակցության մեջ, փորձել նրանց հասցնել բարոյական քաղաքացու մասին մեր ազգային, քրիստոնեական պատկերացումները։

Հիշեք ընդամենը, որ կրթված, տեղեկացված ոստիկանը դառնալու է ավելի լոյալ, նվազ ագրեսիվ, ավելի մտածող և ավելի համարժեք նրա աշխատանքին։

Իսկ ովքե՞ր են լինելու ոստիկաններին կրթողները: Լինելու են սովորական մարդիկ` ինժեներ, երաժիշտ, նկարիչ, սպորտսմեն, վետերան։

Բացեք այդ մարդկանց խոսքի առջև ձեր տեղեկատվական դաշտը, բերեք նրանց ստուդիա, տվեք միկրոֆոն։

Մնացածը ժամանակի հարց է։

Հաջողությունը սպասում է մեզ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ