ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Վաղոն մեռելադուլ սկսեց

Վաղոն մեռելադուլ սկսեց
01.10.2023 | 23:01

Շենքից դուրս գալիս հանդիպեցի Վաղոյին: Սովորականից ավելի մռայլ էր ու չարացած:

- Ի՞նչ կա, Վաղո, էդ որտեղի՞ց ես գալիս:

- Գնացել էի գյուղ, ծնողներիս գերեզման:

- Բա ինչու՞ ես չարացած:

- Հետները մի լավ կռիվ արեցի ու էկա:

- Խեղճ մեռելների հե՞տ ինչի ես կռիվ արել:

- Մտքով խոսում էի հորս ու մորս հետ, հանկարծ պարզեցի, որ նրանք նիկոլական են:

- Դու լրիվ ցնդել ես: Իմ հիշելով՝ ծնողներդ երեսուն տարի է՝ չկան, չէ՞:

- Հա:

- Բա էլ ի՞նչ նիկոլական:

- Ազգուտակիս կեսը նիկոլական ա, հերթով հիշում էի, թե դրանք ինչքան ախմախ բաներ էին անում, ու օղորմածիկ հերս ու մերս միշտ համաձայն էին հետները: ՈՒրեմն հաստատ նրանք էլ էսօր նիկոլական կլինեին: Էս որ մտքովս անցավ՝ թողեցի էկա, ու էլ չեմ գնալու:

- Մազալու մարդ ես, Վաղո: Եթե բոլորը քեզ պես մտածեն, ուրեմն մենակ զոմբիները պիտի գնան գերեզմանոց: Բա էդպես ո՞նց կլինի:

- Ոնց ուզում ա՝ թող լինի, էլ գնացող չկա: Ճամփա տուր՝ անցնեմ:

- Սպասի հլը:

- Շու՛տ ասա, սիրտ չունեմ:

- Չե՞ս լսել, որ ժողովուրդը ասում ա. «ամենալավ թուրքը մեռած թուրքն ա»:

- Լսել եմ, հետո՞:

- Եթե մեռած թուրքը ամենալավն ա, ուրեմն մեռած նիկոլականն էլ ա լավը. դու էդպես մտածի ու ավելի հաճախ գնա գերեզմանոց: Հենց վաղն էլ վեր կաց ու գնա:

-... Չէ՛, չհամոզեցիր, էլ ոչ մի անգամ չեմ գնալու:

- Ախր ինչի՞:

- Կարող ա՝ ասածիդ պես մեռած թուրքը լավ բանա, բայց մեռած նիկոլականը չի կարա լավը լինի:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ