Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գուցե համատեղ ճանապարհային քարտե՞զը հրապարակեք

Գուցե համատեղ ճանապարհային քարտե՞զը հրապարակեք
22.09.2023 | 15:28

Կառավարության այսօրվա խոսք ու զրույցից պարզվեց, որ հենց թուրքերը հարձակվել են Արցախի վրա, Հայաստանն արդեն 40 հազար տեղ է պատրաստել արցախցիների Հայաստան գալու դեպքում նրանց տրամադրելու համար:

Հետաքրքիր է, որ հարցերը պրոֆեսիոնալ, հրատապ ու ժամանակին լուծելու ունակություն չունեցող իշխանություններն արդեն պատրաստ են եղել:

Համենայն դեպս, ես այդ տպավորությունը ստացա:

Փաստորեն, այն, ինչ վերաբերում է թուրքերին, արվում է արագ և ըստ վաղօրոք պայմանավորվածությա՞ն:

Գուցե համատեղ ճանապարհային քարտե՞զը հրապարակեք:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ