Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

2018-ին կարելի էր, իսկ հիմա՝ չէ՞

 2018-ին կարելի էր, իսկ հիմա՝  չէ՞
20.09.2023 | 10:35

Ու ինչքա՞ն իմբեցիլ պետք է մարդ լինի, որ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության ֆոնին ասի՝ Հայաստանում Ռուսաստանը հեղաշրջում է անում։

Այ դեբիլներ ջան, ուրեմն, հեղաշրջում անելու համար մի քանի պայման կա կամ սցենար, ու դրանցից մեկը աֆրիկյան սցենարն է` ուժայինները մտնում ու ձերբակալում են։ Էդքան բան, ու ձեր դեբիլ խելքով Ռուսաստանը մարդկանց ստիպում է գնալ Հրապարակ, որ ի՞նչ։

Այն բոլորը, ովքեր ասում են, թե իբր Հրապարակում Ռուսաստանը հեղաշրջում է անում, առնվազն Նիկոլի կրթական ու մարդկային որակների կրողն են` բացահայտ կամ գաղտնի։

Ի դեպ, 2018-ին նույն մարդիկ ասե՞լ են, որ Հրապարակում հեղաշրջում եմ անում։ Բա, ա՛յ դեբիլներ, մարդիկ նույն ձև դուրս են եկել բողոքելու, թե՞ 2018-ին կարելի էր, իսկ հիմա՝ չէ։

Աստված երբ ուզում է պատժել, նախ մարդկանց խելքից ու մտածելու կարողությունից է զրկում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ