Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ձեր անունները գրվելու են պատմության դասագրքերում

Ձեր անունները գրվելու են պատմության դասագրքերում
18.09.2023 | 10:01

Պատկերացրեք, որ վաղը մի ինչ-որ ուժ, հավաքում է ԱԺ բոլոր պատգամավորներին ու հրամայում, որ եթե հաջորդ նստաշրջանից չգործեցին իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում ու չբարձրացրեցին ԱԱԾ գործակալների իրականացրած հեղափոխության և երեք տարի շարունակ՝ հինգ-վեց զորակոչերն Ադրբեջան ուղարկելու, այնտեղ սպանել տալու հանցագործ ծրագրերի հետ կապված հարցերն ու հետևողականություն չդսևորեցին, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ, ուրեմն տասնհիգ պատգամավորներ կզրկվեն իրենց աջ ձեռքի բոլոր հինգ մատներից:

Պարզ է չէ՞, որ հաջորդ իսկ օրն, իրար հերթ չտալով, թքելով ներքին բոլոր պայմանավորվածությունների վրա, երեսփոխանները կսկսեն իրականացնել սահմանադրական իրենց լիազորությունները: Չէ որ նրանք չգիտեն, թե ո՞ր տասնհինգն է ենթարկվելու էկզեկուցիաների:

Բա հիմա ի՞նչ ասես նույն այս подонок-ներին, ովքեր իրենց ապահովագրել են ու իրենց չգործունեությամբ վարի են տալիս հարյուրավոր , հազարավոր այլ քաղաքացիների ոչ թե աջ ձեռքի մատները, այլ՝ կյանքերը, ծխերը:

Անիծվեք դուք, սրիկա երեսփոխաններ:

Ձեր անունները գրվելու են պատմության դասագրքերում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ