Առավոտյան պարզեցի, որ իմ ընտրատեղամասը փակվել է և միացվել է այլ ընտրատարածքի։
Գնացի։
Միայն մի հոգի քվեարկող կար։ Ահռելի դահլիճը գրեթե դատարկ էր, թեև արդեն 10:40 էր։
14 թերթիկ տվեցին, որոնցից միայն մեկն էր պետք։ Քվեատուփը գրեթե դատարկ էր, իսկ քվեախցիկի թափոնների տուփը՝ լեփ-լեցուն։ Այսօր հարյուրավոր ծառեր անտեղի մահացան, քանի որ մեր երկրում ընտրությունների վրա անիմաստ ցուցամոլություններ են արվում։
Դուրս եկա։ Մտածում եմ՝ հիմա ի՞նչ է լինելու։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում իմ սիրելի քաղաքին։
Գոնե ա՛յս անգամ իշխող կուսակցությունը պարտվի, այդ ժամանակ նաև Արցախը փրկելու հույսեր կնշմարվեն։ Թե չէ՝ խաղաղության պայմանագիր են պատրաստում։ Իսկ խաղաղության պայմանագիրը՝ Հայաստան չլինելուն։
Կարինե Փանոսյան