Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ազգայինն ու հայրենականը փրկելու առաքելություն

Ազգայինն ու հայրենականը փրկելու առաքելություն
16.09.2023 | 15:28

Կա հայի տեսակ, որը պատրաստ է հանուն իր նեղանձնականի զոհաբերել ամեն ազգայինն ու հայրենականը:

Կա հայի մեկ այլ տեսակ, որը պատրաստ է հանուն ընդհանուրի զոհաբերել իր նեղանձնականը և փրկել ամեն ազգայինն ու հայրենականը:

Անկախ նրանից, թե Արցախն ինչպես դուրս կգա ստեղծված ծանրագույն վիճակից (իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի), իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այն, ինչ հիմա անում է արցախահայը, դա ՊԱՅՔԱՐ է ոչ այնքան իր շահը, որքան մեր ընդհանուրի ազգայինն ու հայրենականը փրկելու համար:

Իսկական հայն այսօր պարտավոր է այնպես անել, որ վաղը, լինելով նորից ազատագրված ու ծաղկող Արցախում, իրեն զգա արժանապատիվ և հպարտ, ոչ թե (իր չարածի համար)՝ անպատիվ ու գլխիկոր:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ