Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բոլորին բերել են Երևան

Բոլորին բերել են Երևան
15.09.2023 | 19:27

ՔՊ-ն ամբողջ Հայաստանից մոբիլիզացրել և Երևանում է հավաքել իր ողջ մարդկային ռեսուրսը։ Ամբողջ Հայաստանից՝ բազմաթիվ մանկապարտեզ-դպրոցներով, մինչև պոլիկլինիկաների աշխատողներ, հնարավոր բոլորին բերել են Երևան, ու նայեք պատկերը։

Առաջին հայացքից գուցե ձեզ թվա, թե շատ են, բայց եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ սա ՔՊ-ի մարդկային ռեսուրսն է ամբողջ Հայաստանով վարչական ռեսուրսի կիրառմամբ, ապա սա ոչինչ է։

Աննախադեպ վարչական ռեսուրսի չարաշահմամբ հավաքելու պարագայում այս չափի երթը խոսում է այն մասին, որ Նիկոլն անգամ վարչական ռեսուրսն այլևս չի կարողանում ամբողջությամբ օգտագործել։

Սա շատ բանի մասին է խոսում:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ