Էս աննորմալներին ո՞նց բացատրել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը, մեծ հաշվով, թքած ունի իրենց շինարարության ու «ասեք՝ կանենք»-ների վրա։
Մարդիկ ուզում են տարրական բան` երաշխավորված կյանքի իրավունք, երաշխավորված սեփականության իրավունք։ Իսկ հարձակվող թշնամին ուղիղ սպառնալիք է թե՛ երաշխավորված կյանքի իրավունքի, թե՛ սեփականության իրավունքի համար։
Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս հին փիլիսոփաները պետության ձևավորման հիմքում դնում էին հենց այս երկուսը` սեփականության և անվտանգության խնդիրները։ Հասարակական դաշինքի նպատակը, առաջին հերթին, հենց այս երկուսի երաշխավորումն էր։ Մարդիկ իրենց իրավունքների մի մասը զիջում էին նոր մարմնին, որպեսզի վերջինս երաշխավորեր կոլեկտիվ անվտանգության կազմակերպումը և սեփականության իրավունքի իրացումը։
Հայաստանում խախտվել են այս երկուսն էլ` չկա ո՛չ կյանքի, և ո՛չ էլ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք։
Հենց այսպես է վախճանվում պետությունը։
Հենց սրա համար նորմալ հասարակությունները չեն հանդուրժում այն իշխանություններին, որոնք տապալում են այս առաքելությունը։
Արա Պողոսյան