Մի ողջ գիշեր հետ նայեցի ու նորից կարդացի հայերիս պատմությունը՝ 1918-ից մինչև 1923, ներառյալ հայ-վրացական պատերազմը՝ իր ողջ մանրամասներով:
Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ տարիները նորից ու նորից կարդալ, անգիր անել ու կախել մեր ականջներից:
Մեզ ի՞նչ է պետք՝ զենք և բանակ, ուրիշ ոչինչ: Մեզ ի՞նչն է պակասել՝ հզոր դիվանագիտությունը, ազգի հզորների միաբանությունը:
Ու քանի դեռ Արցախում ամեն ընտանիքի մեկական հաց է տրվում՝ ոչինչ կորած չէ. 1918-23 թվերի՝ մեր քաշած տարիների զրկանքները վկա, երբ երեխեքը՝ անտուն, անտեր, փողոցներն ընկած, երբ ժողովուրդը մկան բներ էր քրքրում, կենդանիների գոմաղբը՝ մի քանի ցորեն գտնելու հույսով…
Պետք է մինչև վերջ պայքարել, գետնով չտալ մեջք ու արժանապատվություն:
Սա էլ ենք տեսել, այսպես թե այնպե, շատերս հիմա էլ սրա մեջ ենք, սա էլ կանցնի:
Արցախն ապրելու է, հայը դիմադրության անվերջանալի պաշար ունի, նույնիսկ այսօր էլ հայ զենքն ի զորու է հաղթել, եթե միայն մեր դիվանագիտությունը ջախջախիչ պարտություն չկրի, ինչպես կրեց մի շարք պայմանագրերում ու կորցրեց Ջավախքը, Արցախը, Նախիջևանը, Կարսը…
Սուսաննա Բաբաջանյան