Երբ ամեն երեկո քամիները սկսում են թափահարել մեր տան դռներն ու պատուհանները, հիշում եմ Չարենցին: Ոչ ոք այդպես չի հասկացել իր երկիրը: Գրեցի ու ուզում եմ ինքս ինձ հերքել, որովհետև կատեգորիկ տեսակետներն ու եզրակացությունները սխալ եմ համարում: Համենայն դեպս, ոչ ճշգրիտ, ոչ ոք չի կարող հավակնել ամեն ինչ իմանալու ու ամեն ինչի մասին դատողություններ անելու իրավունքին: Բայց ո՞վ կարող է հերքել Հայաստանի` Չարենցի որակումը։
Պատերազմի հոտ կա օդում: Այն կարող է սկսվել ղարաբաղյան «հանդերձարանից», որտեղից նախորդ օրը դուրս էր եկել հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը և… «չէր վերադարձել»:
Իր ամբողջ գեղեցկությամբ ու հարմարավետությամբ Շանհայն ունի խնդիր, որ միանշանակ հարուցում է թե քաղաքաբնակների, թե բազում զբոսաշրջիկների մշտական դժգոհությունը: Խնդիրը բնապահպանական է:
Ինչպես հայտնի է, հուլիսի 2-ից Վիեննայում տեղի է ունենում Իրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը, որը, ըստ էության, նվիրված է երկու հարցի.
Այսօր անհրաժեշտ է հերքել Հայաստանի արևմտամետ շրջանակների ևս մի առասպել, թե շուտով ԱՄՆ-ը և Իրանը գործակցելու են և համատեղ «ջարդեն Ռուսաստանին»: Մեր երկիրը գազային վառելիքով ապահովելու առնչությամբ այդ շրջանակները պնդում են, որ, իբր, Իրանի գազը էժան է ռուսականից և ԱՄՆ-ի «հրամանով» Իրանը պատրաստ է Հայաստանին շատ էժան գազ մատակարարել:
Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի բավականին երկարատև հարաբերությունների պատմության մեջ եղել են բազում բարդ, երբեմն պարզապես ողբերգական էջեր. «Ափիոնային պատերազմները», անգլիական առևտրական ընկերությունների ստորացուցիչ ու կողոպտիչ պարտադրանքները, Բռնցքամարտիկների արյունոտ ապստամբությունը, Հոնկոնգի օկուպացիան:
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե մատերիան ու հակամատերիան ունենային միևնույն ծավալը: Եթե ունենային միևնույն ծավալը, դուք ոչինչ չէիք պատկերացնի, որովհետև պարզապես չէիք լինի, ոչինչ չէր լինի, միլիարդավոր տարիներ առաջ մատերիայի ու հակամատերիայի բախումից երկուսն էլ կոչնչանային, եթե հավասար ծավալ ունենային:
Անորոշությունը, չնայած ամառվա շոգին, կախվել է հայոց երդիկից: Կարելի էր կարծել, որոշակիություն կլինի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո, որի օրակարգը գերակայված էր մեկ հարցով` ե՞րբ է վերջապես Հայաստանն անդամակցելու Եվրասիական միությանը, և անդամակցելո՞ւ է արդյոք:
Ձեզնից որևէ մեկը գիտի՞, որ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական նշանաբանն է՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում»: 1923 թ. հոկտեմբերի 29-ին իր պատմությունը սկսած ներկա Թուրքիան տարածքով 36-րդն է աշխարհում՝ 783 562 քկմ, որի 1/3-ը ջրային մակերևույթ է, 2013-ին բնակչությունը 76 667 864 մարդ էր: 2012-ին ՀՆԱ-ն կազմել է 1,125 տրիլիոն դոլար՝ 16-րդ ցուցանիշն աշխարհում:
Ասել, թե Հայաստանն այսօր գտնվում է ապատիայի վիճակում, նշանակում է ոչինչ չասել: Ապատիա է տնտեսության, կառավարման, կադրային, ներքաղաքական, արտքաղաքական, մշակութաբարոյական ոլորտներում, ընդ որում` խիստ «համերաշխ» ներդաշնությամբ:
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...