19.05.2015|
00:27
Միջազգային շատ լրատվամիջոցներ առանձնակի ջանադրությամբ հաղորդեցին Աշգաբադում կայացած քառակողմ հանդիպման մասին, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի նավթի-գազի գերատեսչությունների ղեկավարները և էներգետիկայի գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, ինչպես նաև ապրիլի 30-ի ուշ երեկոյան Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Մ. Շեֆչովիչի բանակցությունների մասին։