ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նրանց իշխանության են բերել տալու համար, և նրանք տալու են, ինչքան կարողանան

Նրանց իշխանության են բերել տալու համար, և նրանք տալու են, ինչքան կարողանան
22.04.2024 | 15:33

Մի քանի բառ՝ Տավուշի շուրջ զարգացումների վերաբերյալ։

Նախ՝ ակնկալել, որ տվողների խունտան որոշում կփոխի՝ միամտություն է։ Նրանց իշխանության են բերել՝ տալու համար, և նրանք տալու են՝ ինչքան որ կարողանան, և այնքան ժամանակ, քանի դեռ նրանց խանգարող (հեռացնող) չի լինի։

Հաջորդ խնդիրը՝ Բանակը։

Բանակը եթե դուրս եկավ՝ կամավորական խմբերով Տավուշը պահելը ռոմանտիկայի ժանրից է։ Լավագույն դեպքում, կունենանք ևս մի քանի հարյուր զոհ՝ մեր ժամանակների ամենահայտնի տվողի բառերով ասած՝ «հանուն ոչնչի»։

Նոյեմբերի 9-ի թղթից հետո, որոշված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, բայց հետագայում եղան տվողների ընտանիքի «բանավոր պայմանավորվածությունները», որից հետո Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի անձը, որն այդ ժամանակ ՊՆ ղեկավարի աթոռն էր զբաղեցնում, գործուղվեց Սյունիք՝ զորքերը հետ քաշելու համար։

Այնտեղ, բնականաբար, նա լսեց իր և իր տիրոջ հասցեին հայտնի գնահատականներ, բայց դա որևէ կերպ չխոչընդոտեց նրանց իրականացնելու իրենց դավադիր ծրագիրը, ինչի համար դրանք բերվել էին իշխանության՝ Հոկտեմբերի 27-ից հետո՝ 2008-ի և 2018-ի օպերացիաներով։

Իսկ ինչպե՞ս պետք է պահել բանակը դիրքերում։ Արդյո՞ք բանակի ճանապարհը փակելով, հնարավոր կլինի հասնել այդ արդյունքին՝ կասծակում եմ։ Կռվել չցանկացող, բարոյալքված զինվորը չի կարող ցույց տալ մարտական բարձր արդյունքներ, անգամ, եթե ճանապարհը փակելով՝ խանգարես նրան լքել իր դիրքը։ Խնդիրը բարոյահոգեբանական վիճակն է։ Իսկ այդ վիճակը ստանալու համար դեռևս մի քանի տարի առաջ կալանավորվեց ոչմիթիզական հրամանատար Խաչատուրովը։ Խաչատուրովին ձերբակալելու հիմնական նպատակը նրա ենթակայությամբ գործող միակամ և չհանձնվող ստորաբաժանումը քայքայելն էր, ինչին, պետք է խոստովանենք, ինչ-որ առումով հասավ տվողների խունտան։

Մյուս կետը, որին քչերն են ուշադրություն դարձնում։

Հայտնի մանիպուլյատոր սրիկան հայտարարել էր, որ պատրաստվում է հանձնել այդ տարածքները, ինչը բուռն դժգոհության և դիմադրության էր արժանացել տեղի բնակչության (և ոչ միայն նրանց) շրջանում։ Այնուհետեև, անցնում է որոշակի ժամանակահատված, և այդ ընթացքում Տավուշ են «գործուղվում» որոշ «նախկին» լևոնականներ, որոնք այժմ հանդես են գալիս՝ «ոչմիթիզականի շորերով»:

Ի՞նչ է կատարվում։ Ամենից բարձրը գոռալով, թե մենք ոչ մի սանտիմետր չենք զիջի, նրանք, ըստ էության, հնարավորություն են ստանում՝ շփվելու դիմադրության հիմնական կազմակերիչների հետ և հասկանալու, թե ովքեր են առանցքային դերակատարները, ինչպիսի խոցելի և թույլ տեղեր ունեն, ում վրա ինչպես կարելի է ազդել և այլն։ Սրան հաջորդում է մեծ մանիպուլյատորի հաջորդ այցը՝ արդեն անհատական հանդիպումների ծրագրով։

Սա կարևոր կետ է, որը շատերը հաշվի չեն առնում, իսկ մեր միամիտ ժողովուրդը, պատրաստ է սիրտն ու հոգին բացել ցանկացածի առաջ, ով այդ պահին իր սրտով մի քանի բառ կասի և, մանավանդ, երբ համակարգն էլ ապահովում է այդ մարդու ալիբին՝ բռնել-թողնելով։

Ինչևէ։ Շատերը այս նուրբ «խաղի» դետալներին ուշադրություն չեն դարձնում, և շատերն էլ միամտաբար կուլ են տալիս այդ «նախկին» լևոնականների խայծը։ Բայց կան նաև մարդիկ, որոնք տարիների փորձ ունեն և այդքան էլ հեշտ չէ նրանց խաբելն ու մանիպուլացնելը։

Ամփոփելով։ Առաջիկա քայլերը, որոնք պետք է արվեն՝ ոչ միայն տեղի բնակչության հետ տարվող աշխատանքներն ու ճանապարհները փակելն է, այլ հատկապես՝ ամուր երաշխիքներ և հենարան ստեղծել տեղում «հարց լուծող» անհատների համար՝ հնարավորինս պահելով նրանց ստվերում և անխոցելի։

Մյուսը, որը պետք է արվի, տեղի զինվորականության հետ բարոյահոգեբանական աշխատանքն է, որը միտված պետք է լինի դիմադրության և կռվելու պատրաստակամության բարձրացմանը։ Կրկնում եմ՝ զուտ տեխնիկապես նրանց իջեցմանը խոչընդոտելը հարցը չի լուծելու։ Խնդիրը մարդկանց գլխում և հոգում է։ Պետք է աշխատել մարդկանց մտքի և հոգու հետ։ Իսկ դրա համար փորձառու մասնագետներ և հմուտ գործիչներ են պետք։

Թերևս, այսքանը՝ խնդրի տեղային բաղադրիչի մասով։

Իսկ ընդհանուր խնդիրը, բազմիվս արդեն ասվել է, Երևանում է։ Դևի հարցերն է պետք լուծել, իսկ այդ Դևը նստած է Սև շենքում: Ցավոք, ցայսօր, դեռ այդ Դևի հարցերը լուծել չի հաջողվում: Դրա համար անհրաժեշտ են մարդկային և նյութական ռեսուրսներ, որոնք կարող են ապահովել կոնկրետ շրջանակներ։ Իսկ այդ շրջանակները, ցավոք, Դևի հարցը լուծելու փոխարեն, քավության նոխազ են փնտրում՝ ամեն անգամ «քլնգելու» մի նոր թիրախ և «մեղավոր գտնելով»:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ